Բացել լրահոսը Փակել լրահոսը
մահ կորոնավիրուսից
A A
Պաշտոնական

ԱՆ խոսնակը՝ կորոնավիրուս ունեցող պացիենտի մահվան դեպքի մասին

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է կորոնավիրուսով հիվանդ պացիենտի մահվան դեպքին։

«Արտաշատի բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ առավոտյան ունեցանք 1 մահ։