Բացել լրահոսը Փակել լրահոսը
մահ կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտը տառապում էր նաեւ քաղցկեղով․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:

Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:

Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին:

Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտը, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»: