Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Երեկ առողջացած պացինետներն ավելի շատ են եղել, քան նոր ախտորոշումները․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ  շնորհավորեց ապրիլի 7-ի՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ՝  մաղթելով կանանց երջանկություն և բարեկեցություն:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճկաին՝ ասելով, որ նոր դեպքերը 20-ն են, թեստերի քանակը՝ 211:

«Երեկ բացառիկ է եղել, քանի որ դուրս գրված, առողջացած  պացինետները ավելի շատ են եղել, քան նոր ախտորոշումները։ 20 հոգի նոր ախտորոշում է եղել և 25 հոգի դուրս գրվածներ: Երեկ ես ասացի, որ Առողջապահության նախարարությունը պետք է ամեն ինչ անի, որ մինչև շաբաթվա վերջ օրական 1000 հետազոտություն անցնենք, որը ամբողջական պատկերացում կտա իրավիճակի մասին: Այսօրվա դրությամբ 14 000 մահճակալ ունենք նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար, սակայն կեսն է զբաղված, լավ է, որ ծայրահեղ ծանր դեպքերի նվազում է եղել, 2 հոգի հիմա ավելի լավ վիճակում են գտնվում»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս վիճակագրությունը հուշում է, որ սահմանափակումներն արդյունավետ են: Պետք է այս շաբաթ առավել խստությամբ պահենք սահմանափակումները, որպեսզի երկուշաբթի օրվանից հնարավոր լինի ռեժիմի թուլացման նոր մարտավարություն ընտրել:

Վարչապետը նշեց, որ երեկ ֆեյսբուքյան հարց ու պատասխանի ժամանակ տեղեկացել է  Վանաձորում անհամաչափ թանկացումների մասին: Սակայն այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ զբաղվում են այդ հարցով՝  պատճառները հասկանալու համար: 

«ՏՄՊՊՀ նախագահը ասաց, որ որոշ ապրանքների մասով գնանկում է տեղի ունեցել: Խնդիրն այն է, որ թույլ չտանք գնային չարաշահումներ տեղի ունենան, միաժամանակ հասկանալով որ հնարավոր է, որ գների որոշակի փոփոխություն կարող է տեղի ունենալ»,- ասաց նա։