Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gvardiola 1
A A
Սպորտ

Պեպ Գվարդիոլայի մայրը Բարսելոնայում մահացել է կորոնավիրուսից

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մայրը՝ Դոլորես Սալա Կարիոն, կորոնավիրուսի պատճառով մահացել է: Այդ մասին հայտնել է անգլիական ակումբի պաշտոնական կայքում:

«Բոլորը, ովքեր կապված է ակումբի հետ, այս վշտալի պահին խորապես իրենց ցավակցությունն են հայտնում Պեպին, նրա ընտանիքին և հարազատներին», - նշված է «Մանչեսթեր Սիթիի» հայտարարության մեջ:

Պեպ Գվարդիոլայի մայրը մահացել է Բարսելոնայի արվարձաններից մեկի հիվանդանոցում: Նա 82 տարեկան էր:

Երկու շաբաթ առաջ անվանի մասնագետը 1 մլն եվրո գումար էր փոխանցել Բարսելոնայում կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով ստեղծված հիմնադրամին: