«Ռեալին» գոլ խփած ֆուտբոլիստը խախտել է կարանտինը և վերադարձել հայրենիք
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի «Սելթա» թիմի նորեկ Ֆյոդոր Սմոլովը խախտել է կարանտինը և վերադարձել Ռուսաստան:
Ինչպես նշում է Marca թերթը, 30-ամյա ռուսաստանցի հարձակվողը բազմիցս դիմել է ակումբի ղեկավարությանը՝ հայրենիք մեկնելու համար, սակայն մշտապես մերժում է ստացել: Պատճառն այն է, որ Լա լիգան կորոնավիրուսի կարանտինի ժամանակաընթացքում արգելել է լեգեոնականներին մեկնել իրենց երկրները:
Ինչպես հայտնում է աղբյուրը, Ֆյոդոր Սմոլովը «Սելթայի» երկրորդ խաղացողն է, որ խախտել է կարանտինը և ինքնակամ հեռացել թիմից: Առաջինը նման քայլի դիմել էր «կելտերի» դանիացի կիսապաշտպան Պիոնե Սիստոն:
Ռուսաստանի հավաքականի հարձակվողն այս տարվա ձմռանն է Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել «Սելթա», որտեղ հանդես է գալիս վարձավճարով: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 6 խաղ, խփել 1 գոլ, ընդ որում Մադրիդի «Ռեալին»: