Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Մարդկանց մոտ վարքային մոդելն էլ կփոխվի․ գործարար Վահրամ Միրաքյանը՝ տնտեսական ճգնաժամի մասին (տեսանյութ)

Կորոնավիրուսով պայմանավորված՝  տնտեսական ճգնաժամն արդեն սկսվել է։ Արդեն իսկ ակնհայտ է՝ շատ ընկերություններ փակվելու են, փոքր և միջին շատ բիսնեսներ  ընկնելու են պարտքերի տակ։

 «Համաշխարհային տնտեսական ճգնաժամ է սկսում, և այս պահի դրությամբ կանխատեսումները տանում են նրան, որ 2008 թվականին համարժեք կամ ավելի ծանր տնտեսական ճգնաժամ է լինելու։ Նույնիսկ մարդիկ կան, որ ենթադրում են 1929 թվականին համարժեք ճգնաժամ է լինելու (Ամերիկայում որ եղավ և ամբողջ աշխարհին խփեց)»,- «Ա1+»-ի հետ զրույցում  ասաց «Չոր մարքեթինգ» կազմակերպության հիմնադիր, «ՄԱՆԹԱՇՈՎ գործարարների միության» նախագահ, գործարար Վահրամ Միրաքյանը։

Այս իրավիճակում, մարքեթոլոգի գնահատմամբ,  ՀՀ իշխանությունների գործողությունների տրամաբանությունը ճիշտ ուղղության վրա է, բայց պարզ է, որ կան էլի քայլեր, որ կարելի է անել։

Նա բերեց Գերմանիայի օրինակը ․ «Գերմանիայում վերցնում են փոքր և միջին բիզնեսը, ասում են՝ «հարկային հաշվետվությունը որքան է», «ըստ հարկային հաշվետվության որքան շահույթ է ստացել» ու փոխհատուցում չաշխատած ժամերի համար։ Ենթադրենք՝ անցյալ տարի ստացել է 5000 եվրո ամսեկան շահույթ, այդ 5000 եվրո շահույթը փոխհատուցում են»։

Այս իրավիճակում, Միրաքյանի խոսքերով, կարող են շահել այն ոլորտները, որոնք կապված են օնլայնի, առաքման հետ։

«Մարդկանց մոտ վարքային մոդելն էլ կփոխվի։ Այսինքն՝ եթե մարդիկ նախկինում սովոր չէին սուպերմարկետի պրոդուկտը պատվիրել, և բերեին իրենց մոտ, հիմա մարդկանց մոտ հենց այս փուլում վարքային մոդել է փոխվում․ իրենք սկսում են սովորել, էքստրեմալ պայմաններում սկսում են սովորել»,- ընդգծեց նա։

Մանրամասները տեսանյութում