Բացել լրահոսը Փակել լրահոսը
845f9b4a88440ae080c497c66fb8d3ff
A A
Քաղաքականություն Հասարակություն

Ինչո՞ւ է թանկացել պարենային ապրանքը

Պարենային ապրանքների թանկացումը հնարավոր է՝ պայմանավորված է երկու հանգամանքով․ առաջինն այն է, որ լոգիստիկ կապերը վնասվել են, երկրորդն էլ՝ շուկայում գների փոփոխություն կա։

Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա նշեց, որ Հայաստան ներկրվող ապրանքների մեծ մասը իրանական ու վրացական սահմանով են գալիս, իսկ ինչպես հայտնի է՝ վերջերս Լարսում կուտակումներ կային՝ եղանակով պայմանավորված, որը կարող է գների բարձրացման հանգեցրած լինի։

«Երբ մենք անցյալ շաբաթ մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ քննարկում ունեցանք, եղավ պարզաբանում, որ հնդկաձավարի գները Ռուսաստանում սկսել էին բարձրանալ մինչև կորոնավիրուսի տարածումը։ Դա պայմանավորված է շուկայով, օրինակներ էին բերվում, որ նախորդ տարվա հունվար ամսվա նկատմամբ այս հունվարին արդեն երկու անգամ գնի բարձրացումը է եղել»,- ասաց նախարարն ու հավելեց ՝ հնարավոր են որոշ ապրանքների գների փոփոխություններ։

«Եթե որևէ դեպքում ՏՄՊՊՀ-ն նկատի, որ առանձին տնտեսվարող սուբյկետներ, օգտվելով իրավիճակից, չարաշահում են իրենց դիրքերը, ապա այն ունի բավարար գործիքներ նման երևույթները կանխելու համար»,- ասաց նա։

Նշենք, որ նախկինում հնդկաձավարի 1 կգ-ն տատանվում էր 300-ից 350-ի սահմանում, իսկ հիմա կան խանութներ, որտեղ 800-ից 850 դրամ է։ Տիգրան Խաչատրյանը նկատեց, թե այս պահին խուճապի մատնվելու կարիք չկա։

«Կլինեն որոշակի գնային տատանումներ, պետք է դրանց հանգիստ վերաբերվել, եթե մենք տեսնում ենք, որ ոսպի ու հնդկաձավարի գները բարձրանում են, ապա սպառողներս կարող ենք ընտրել դրա փոխարինիչները»,- ընդգծեց նա։