Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldinjo 1
A A
Սպորտ

Պարագվայում ձերբակալված Ռոնալդինյոյի ճակատագիրը կախված է 48-ամյա գործարար կնոջ ցուցմունքից

Պարագվայի ոստիկանությունը ներկայում փնտրում է այն կնոջը, ում պատճառով Բրազիլիայի հանավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կեղծ անձնագրով մուտք է գործել այդ երկրիր և ձերբակալվել:

Նա Պարագվայի խոշոր հոլդինգներից մեկի սեփականատերն է և սերտ կապեր ունի երկրի ներկայիս ղեկավարող կուսակցության հետ: 

Ըստ La Nacion թերթի ունեցած տեղեկության, Ռոնալդինյոյին Պարագվայ է  հրավիրել 48-ամյա գործարար Դալիա Անժելիկա Լոպեսը՝ նրան տրամադրելով կեղծ անձնագիր, քանի որ Բրազիլիայում ֆուտբոլիստից վերցրել են արտասահմանյան անձնագիրը՝ հարկեր չվճարելու համար:

Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել գործարարին, որն այժմ հետախուզման մեջ է: Իրավապահները խուզարկել են Դալիա Անժելիկա Լոպեսին պատկանող բնակարաններն ու առանձնատները: Նրան պատկանող բարեգործական հիմնադրամի գրասենյակի տարածքում հայտնաբերել են Ռոնալդինյոյի պատկերով մոտ 5000 փուչիկ:

Թերթը հայտնում է, որ այդ կնոջ ցուցմունքից է կախված այդ քրեական գործի հետագա ընթացքը: Եթե պարզվի, որ Դալիա Անժելիկա Լոպեսն է Ռոնալդինյոյին կեղծ անձնագիր տրամադրել, ապա ֆուտբոլիստն ազատ կարձակվի:

Նշենք, որ 2002թ աշխարհի չեմպիոնը մարտի սկզբին եղբոր հետ այցելել էր Պարագվայ, բարեգործական միջոցառման մասնակցելու համար, սակայն մարտի 9-ին ձերբակալվել էր կեղծ անձնագիր ներկայացնելու համար: Ըստ տեղի օրենքների, ֆուտբոլիստն ու նրա եղբայրը նվազագույնը վեց ամիս կանցկացնեն անազատության մեջ, եթե ժամանակից շուտ չհաստավի նրանց անմեղությունը: