Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia
A A
Սպորտ

Եթե մեզ ստիպեն խաղալ, ես թիմին թույլ չեմ տա մտնել դաշտ. «Բրեշիայի» նախագահ

Իտալիայի Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի հետնապահ «Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոն հայտարարել է, որ հարկավոր է չեղարկել առաջնությունը:

«Այս մրցաշրջանն իմաստազրկվել է: Թիմերը կանգ են առել, դրանք այլևս չեն կարող առաջվա նման դառնալ: Խաղերը անցնելու են առանց հանդիսականների, սակայն մարզիկների առողջությունը վտանգված կլինի: Խենթույուն կլինի, եթե ֆեդերացիան վերսկսի առաջնությունը: 

Եթե մեզ ստիպեն խաղալ, ապա ես թիմին թույլ չեմ տա մտնել դաշտ և պատրաստ եմ 0:3 հաշվով տեխնիկական պարտություններ կրել՝ ի հիշատակ Բրեշիայի այն քաղաքացիների, ովքեր այլևս մեզ հետ չեն», - ֆուտբոլային ակումբի նախագահի խոսքերը մեջբերում է անգլիական The Guardian-ը:

Հավելենք, որ Բրեշիա քաղաքը գտնվում է Իտալիայի Լոմբարդիա մարզում, որտեղ կորոնավիրուսից մահացել են մոտ 5500 մարդ:

Ի դեպ, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկրի սպորտի նախարարության հետ նախնական պլան է կազմել, ըստ որի մայիսի 3-ին թիմերը պետք է սկսեն մարզումները, իսկ նույն ամսի 24-ին կամ 31-ին վերսկսվեն խաղերը: