Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screen-Shot-2018-04-03-at-2.40.49-PM
A A
Պաշտոնական

Zoom ծրագրից օգտվելիս ուշադրություն դարձրեք դասերի անվտանգությանը (տեսանյութ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնում են․

«Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և աշակերտներ, Zoom ծրագրից օգտվելիս ուշադրություն դարձրեք դասերի անվտանգությանը՝ դրանք պաշտպանելով կողմնակի ներխուժումներից:

 Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս

 ուսուցիչներին և դասախոսներին.

 Ձեր դասերի հղումները տեղադրեք փակ խմբերում, որ դրանք հասանելի լինեն միայն դասերի մասնակիցների համար:

 Գաղտաբառը տվեք միայն տվյալ դասի մասնակիցներին, ոչ թե ամբողջ դպրոցի կամ համալսարանի խմբին:

 Ակտիվացրե՛ք ծրագրի «Enable waiting room» կոճակը՝ այդպիսով ամբողջովին հետևելով դասերի մուտքերին:

 աշակերտներին.

 Ձեր դասի համար ստացած գաղտաբառը մի՛ փոխանցեք կողմնակի անձանց և մի՛ տեղադրեք տարատեսակ խմբերում և էջերում: Այդ գաղտաբառը միայն ձեզ համար է»: