Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fifa
A A
Սպորտ

Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ տեսնում եմ իտալացիների ապրումները. ՖԻՖԱ-ի նախագահ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն իտալական ANSA գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ կոչ է արել բոլոր ուժերն ուղղել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարին:

«Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ տեսնում եմ իտալացիների ապրումները: Մենք պետք է աշխատենք թեթևացնել մարդկանց տառապանքները: Ողջունում եմ կամավորականներին, հիացած եմ բժիշկների և բուժքույրերի հերոսությունից: Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր տարբեր եղանակով օգնության ձեռք են մեկնում տուժածներին:

Ֆուտբոլի ժամանակը դեռ կգա, և մենք դեռ կնշենք այդ մղջավանջից դուրս գալու հաղթանակը: Սակայն, մենք պետք է այս ամենից դասեր քաղենք, քանի որ ֆուտբոլը կորոնավիրուսից հետո պետք է փոխվի, դառնա ավելի մատչելի, հասանելի բոլորի համար, քիչ ինքնավստահ լինի ու ավելի շատ սոցիալական նշանակություն ունենա», - ասել է իտալական արմատներ ունեցող ՖԻՖԱ-ի նախագահը: