Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Թենիսի մրցաշրջանի դադարը երկարաձգվեց մինչև հուլիսի 13-ը

Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) և թենիսիստների պրոֆեսիոնալ ասոցիացիան (ATP) երկարաձգել են ընթացիկ մրցաշրջանի դադարեցման ժամկետը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այդ կազմակերպությունները հետաձգել էին մինչև հունիսի 7-ը կայանալիք բոլոր մրցաշարերը: Այն բանից հետո, երբ հանրահայտ Ուիմբլդոնի կազմակերպիչներն ընդհանրապես չեղարկեցին մրցաշարը, WTA-ն ու ATP-ն միասին որոշել են ամբողջովին բաց թողնել խոտածածկով մրցումները:

Այդպիսով, թենիսի մրցաշրջանի դադարը երկարացվել է մինչև հուլիսի 13-ը: ԱՄՆ-ի բաց առաջնության կազմակերպիչները հայտարարել են, որ մտադիր չեն չեղարկել մրցաշարը, իսկ ահա Ֆրանսիայի բաց առաջնությունը մայիս ամսից տեղափոխվել է սեպտեմբեր-հոկտեմբեր: