Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fide 1,04
A A
Սպորտ

Հայաստանի 5 շախմատիստ՝ ՖԻԴԵ-ի հարյուր լավագույնների շարքում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային նոր աղյուսակը: Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի 5 շախմատիստ հայտնվել են լավագույն հարյուրակում:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 2773 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը՝ 2863 միավոր:

Դասակարգման 54-րդ տեղում գտնվում է Հայաստանի հավաքականի 2-րդ համար Գաբրիել Սարգսյանը, ով ունի 2682 միավոր: 71-րդ հորիզոնականը զբաղեցնում է Հայաստանի նախկին չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը, ով հաջող հանդես գալով միջազգային մրցաշարերում, կտրուկ բարելավել է իր վարկանիշը՝ 2665 միավոր:

Լավագույն 100 շախմատիստների մեջ են մտնում նաև մեր գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը (2663 միավոր, 77-րդ տեղ) և  Սերգեյ Մովսեսյանը (2649, 99-րդ տեղ):