Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Պաշտոնական

Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման նոր գործիք (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է http://e-rights.am/ հարթակը։ 

Հարթակը հնարավորություն է ընձեռում

  • առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին, 
  • միջոցառումների իրականացման ընթացքին, 
  • հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները, 
  • ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ: 

 

Եղե՛ք իրազեկ և մասնակցե՛ք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։ 

Հարթակի վերաբերյալ իրազեկող տեսանյութը՝ այստեղ։



   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն