Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ադրբեջանցի շախմատիստները ցավակցել են Լևոն Արոնյանին

Շախմատային աշխարհը ցնցված է Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանե Կաոլիի ողբերգական մահից: Այդ մասին են վկայում բազմաթիվ շախմատիստների ցավակցական ուղերձները մեր ուժեղագույն գրոսմայստերին:

«Ոչ մեկս չգիտի, թե ինչքան է ապրելու այս աշխարհում, սակայն այս լուրը շատ ցավալի է և տխուր», - առաջինը Լևոն Արոնյանին իր թվիթերյան էջում ցավակցել է ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրան:

«Խորին ցավակցություններս, Լևոնին, և բոլոր այն մարդկանց, որոնց կյանքերը լուսավորվել են Արիանեի շնորհիվ»,- գրել է Գարի Կասպարովը։

Աշխարհի 13-րդ չեմպիոնից բացի Լևոն Արոնյանին իրենց ցավակցական խոսքերն են հղել նաև նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան, ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը և այլք: Գրառումներ են  կատարել նաև ադրբեջանցի գրոսմայստերներ Ռաուֆ Մամեդովն ու Թեյմուր Ռաջաբովը:

 

Հիշեցնենք, որ այսօր գիշերը Լևոն Արոնյանն իր թվիթերյան էջում հայտնել էր իր կնոջ՝ Արիանե Կալոիի մահվան մասին: