Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիան դատապարտել է ՄՕԿ-ի որոշումը

Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Էյուպ Գյոզգեչը դատապարտել է Միջազգային օլիմպիական կոմիտեին, որը չնայած մարզիկների առողջությանը սպառնացող վտանգին, որոշում էր կայացրել Լոնդոնում անցկացնել բռնցքամարտի Եվրոպայի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:

«Մինչ ամբողջ աշխարհը ծայրահեղ միջոցներ էր ձեռնարկում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ՄՕԿ-ը և բրիտանական կառավարությունը թույլ տվեցին մեկնարկել մրցաշարը, չնայած մեզանից շատերը խնդիրներ ունեին, բացի այդ գրեթե բոլոր մարզաձևերը դադար էին վերցրել: Դա անպատասխանատվություն էր: Արդյունքում, մեր թիմի երեք անդամներ, ցավոք, վարակվել են կորոնավիրուսով», - ֆեդերացիայի նախագահի խոսքերը մեջբերում է անգլիական The Guardian-ը:

Լոնդոնում կայացած բռնցքամարտի եվրոպական վարկանիաշային մրցաշարը, որը չնայած անցկացվել էր առանց հանդիսականների, չեղարկվել է մցրումային երրորդ օրից հետո: Հայաստանի հավաքականն այդ ընթացքում հասցրել է նվաճել օլիմպիական մեկ ուղեգիր:

Հիշեցնենք, որ անցած երեքշաբթի, մարտի 24-ին, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Շինջո Աբեն պայմանավորվել են մեկ տարով հետաձգել 2020թ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: