Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+xorvatia 2
A A
Սպորտ

Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան 550 հազար եվրո է նվիրաբերել հիվանդներին ու երկրաշարժից տուժածներին

Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան մոտ կես միլիոն եվրո է հավաքել կորոնավիրուսի հիվանդների, ինչպես նաև երկրաշարժից տուժածների համար: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Գումարի հավաքագրմանը մասնակցել են նաև ֆուտբոլասերները: Ընդհանուր առմամբ հանգանակվել է 4,2 մլն կրոն, որը մոտավորապես կազմում է 550 հազար եվրո:

Նշենք, որ անցած կիրակի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում 5 բալանոց երկրաշարժ էր տեղի ունեցել, որի պատճառով մեկ պատանի մահացել էր, իսկ հարյուրավոր մարդիկ մնացել էին անօթևան: