Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bavaria
A A
Սպորտ

«Բավարիայի» ֆուտբոլիստները կվճարեն ակումբի մյուս աշխատակիցների աշխատավարձերը

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի կարանտինում գտնվելու ժամանակահատվածում համաձայնել են աշխատավարձերի 20 տոկոսանոց կրճատմանը: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը: Ինչպես նշում է աղբյուրը, ֆուտբոլիստները նման քայլի են գնացել, որպեսզի ակումբը կարողանա վճարել մյուս աշխատակիցների աշխատավարձերը:

Բացի դրանից, «Բավարիայի» մի քանի խաղացողներ խոշոր գումարներ են նվիրաբերել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող կազմակերպություններին: Մասնավորապես՝ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այդ նպատակով հանգանակել է 1 մլն եվրո, Ջոշուա Կիմիխն ու Լեոն Գորեցկան՝ 500-հազարական:

Մյունխենյան ակումբը Գերմանիայի Բունդեսլիգայում կայացած 25 տուրից հետո 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: