Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Պաշտոնական. Տոկիո-2020 օլիմպիական խաղերը մեկ տարով կհետաձգվեն

2020թ Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կկայանան մեկ տարի անց, 2021թ ամռանը: Այդ մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ համաձայնության են եկել խաղերը հետաձգել մեկ տարով: Որոշվել է այն անցկացնել ամենաուշը 2021թ ամռանը: ՄՕԿ-ը նաև հայտնում է, որ խաղերը կկրեն նույն անվանումը՝ 2020թ Օլիմպիական խաղեր:

Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կամզմկոմիտեն մարտի 30-ին Տոկիոյում կանցկացնի գործադիր կոմիտեի նիստ, որի ժամանակ կորոշվեն հետագա անելիքները: Հավելենք, որ երեք երկրներ՝ Կանադան, Ավստրալիան և Նորվեգիան, հայտարարել էին օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին, եթե այն չհետաձգվեր ՄՕԿ-ի կողմից:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մեկ տարով հետաձգվել է նաև ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնությունը: