Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+adamyan sarkis
A A
Սպորտ

Վերականգնումս սպասվածից արագ է ընթանում. Սարգիս Ադամյան

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված գրեթե բոլոր եվրոպական առաջնությունները դադարեցվել են: Հաշվի առնելով, որ Հայաստանի հավաքականում շատ են արտերկրի թիմերում հանդես եկող ֆուտբոլիստները, ՀՖՖ պաշտոնական կայքը սկսում է շարք, որում հերթով կանդրադառնա մեր ֆուտբոլիստներին՝ հետաքրքրվելով, ինչպես են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն անդրադարձել նրանց բնականոն կյանքի վրա: Առաջինը զրուցել ենք գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի հետ.

«Գերմանիայում արտակարգ դրություն է, գրեթե ոչ ոք դուրս չի գալիս տնից. դա արգելված է: Մարզումները ևս դադարեցված են: Բացառություն է արվում միայն վնասվածք ունեցող ֆուտբոլիստների համար, որոնց թվում եմ նաև ես: Այժմ բնակվում եմ Հայդելբերգում, «Հոֆենհայմի» մարզաբազա գնում եմ ավտոմեքենայով: Վերականգնումս սպասվածից արագ է ընթանում: Եթե ամեն ինչ այսպես էլ շարունակվի, մոտ ժամանակներս կսկսեմ արդեն թեթև վազքեր անել: Բժիշկներն ասում են, որ, հնարավոր է, մայիսի վերջին արդեն կարողանամ խաղադաշտ վերադառնալ, եթե, իհարկե, այդ ժամանակ Բունդեսլիգայի առաջնությունը վերսկված լինի: Հուսով եմ, որ հունիսին Հայաստանի հավաքականը ևս ընկերական հանդիպումներ կանցկացնի, որոնց կկարողանամ մասնակցել: Շատ եմ լսել Խոակին Կապառոսի մասին: Վստահ եմ, որ նրա գխավորությամբ կառաջադիմենք և կդրսևորենք մեր լավագույն կողմերը»:

ՀՖՖ պաշտոնական կայք