Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Ավինյան
A A
Պաշտոնական

Հայաստանի տարածք մուտք գործելու արգելքից նոր բացառություն է սահմանվել

Պարետ Տիգրան Ավինյանի մարտի 22-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Պարետի 2020թ. մարտի 20-ի n7 որոշման մեջ, որով Հայաստանի տարածք մուտք գործելու արգելքից նոր բացառություններ են սահմանվել:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ
մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝
Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և
անհետաձգելի համարվող դեպքերը սահմանելու վերաբերյալ պարետի 2020թ.
մարտի 20-ի N7 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1. Որոշման 1-ին կետում «առկայության» բառից հետո լրացնել «ինչպես նաև
պաշտոնական այցերի» բառերը.
2. Որոշման 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ
բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից
բացառություն են սահմանվում նաև՝
ա. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև
ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի
շրջանակներում պլանավորված միջոցառումներին մասնակցելու նպատակով
Հայաստանի Հանրապետություն ժամանող մասնագետների,
պատվիրակությունների անդամների համար,
բ. Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի
Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողների, նրանց
ընտանիքների անդամների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ
մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողների համար:»:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից:»,- ասված է որոշման մեջ։