Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kanada
A A
Սպորտ

Ավստրալիան և Կանադան հրաժարվում են թիմ ուղարկել օլիմպիական խաղերին

Ավստրալիայի և Կանադայի ազգային օլիմպիական կոմիտեները հայտարարել են, որ թիմ չեն ուղարկի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին:

«Ավստրալիայի օլիմպիական կոմիտեն առցանց քննարկում է անցկացրել գործկոմի անդամների հետ և միաձայն եկել այն եզրակացության, որ հնարավոր չէ հավաքագրել բոլոր մարզիկներին օլիմպիական խաղերին մասնակցելու համար», - նշված է Ավստրալիայի ՕԿ-ի հայտարարության մեջ:

Կանադայի ԱՕԿ-ը դիմել է ՄՕԿ-ին, Պարալիմպիկ խաղերի կոմիտեին, Առողջապահության Համաշխարհային կազմակերպությանը և կոչ արել օլիմպիական խաղերը հետաձգել մեկ տարով:

«Կորոնավիրուսի համաճարակի տարածման պայմաններում մեր մարզիկների և նրանց ընտանիքների համար կարևորը նրանց առողջությունն ու անվտանգությունն է: Վիրուսի տարածման դեմ պայքարը պետք է լինի մեր առաջնային գերակայությունը: Մենք գտնվում ենք համաշխարհային առողջական ճգնաժամի մեջ, որի հաղթահարումն ավելի կարևոր է, քան սպորտը», - Կանադայի օլիմպիական կոմիտեն այսպիսի գրառում է կատարել իր պաշտոնական կայքում: