Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը վերադարձել է Իսպանիա
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը վերադարձել է Իսպանիա: Այդ մասին տեղեկացնում է իսպանական Marca թերթը։
«Հայաստանում նույնպես արտակարգ դրություն է, ուստի ստիպված էի վերադառնալ։ Այժմ տնից եմ աշխատելու։ Այժմ բոլորս պայքարում ենք վարակի դեմ: Պետք է արագ հաղթահարենք այդ ճգնաժամը, որ կրկին վերադառնանք նորմալ կյանքի։ Դրա համար հարկավոր է միասնական լինել այդ պայքարում:
Անխել Տորեսի կայացրած որոշումը այն ժամանակ քննադատաբար ընդունվեց, սակայն հետո բոլորը համաձայնեցին նրա հետ: Շատ հնարավոր է չեղարկվեն եվրոպական գավաթների խաղերը, քանի որ մենք այժմ գտնվում են պատերազմական վիճակում»,- T4 ռադիոյին տված հարցազրույցում ասել է 64-ամյա մասնագետը:
Հավելենք, որ այս ամսվա սկզբին «Խետաֆե» ակումբի նախագահ Անխել Տորեսը թույլ չէր տվել թիմին մեկնել Միլան, «Ինտերի» հետ Եվրոպայի լիգայի խաղին: Նա դա պատճառաբանել էր նրանով, որ իտալական այդ քաղաքը համարվում է կորոնավիրուսի տարածման հիմնական կենտրոնը: