Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աննա Նաղդալյան
A A
Քաղաքականություն

Թուրքիայում գտնվող քաղաքացիները կապ հաստատեն ԱԳՆ-ի հետ․ խոսնակ

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսօր ահազանգել էր, որ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացին չի կարողանում վերադառնալ Հայաստան:

Խնդրի հետ կապված «Ա1+»-ը կապ հաստատեց  ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ: Նա նշեց, որ դեպքից տեղյակ են և կոչ են անում քաղաքացուն կապ հաստատել  ԱԳՆ-ի հետ՝ թեժ գծի միջոցով՝ մանրամասն ներկայացնելով խնդիրը:

«Կոչ ենք անում արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին, հատկապես՝ Թուրքիայում գտնվող, առաջինը կապ հաստատել ԱԳՆ-ի հետ ՝ կայքում հրապարակված թեժ գծի միջոցով»,- ասաց նա։

ԱԳՆ թեժ գիծ` +374 (60) 620 111

Էլ. փոստ` [email protected]