Բացել լրահոսը Փակել լրահոսը
89740902_2582741812053292_4571610258408996864_n
A A
Քաղաքականություն

Կորոնավիրուսի 84 հաստատված դեպք․ 444 հոգի մեկուսացված է․ վարչապետ (տեսանյութ)

Կորոնավիրուսի հաստատված 84 դեպք ունենք։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 444 հոգի մեկուսացված է, 799 մարդու հորդորել են տներում ինքնամեկուսացվել:

Վարչապետը նշեց՝ Չարենցավանում ևս կա դեպք, սակայն քանի որ նրա հետ շփումներ չեն եղել, մեկուսացման կարիք չկա:

«84-ից ընդամենը 26 հոգի ունեն 37-ից բարձր ջերմություն, 6 հոգի ունեն 38 և բարձր աստիճան ջերմություն, 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ չունենք: Երկու թոքաբորբով դեպք կա, որից մեկը արդեն ապաքինվում է:Այս ընթացքում 700-ց ավելի թեստավորում է իրականացվել»:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, հաճախակի ջերմաչափումներ անել, ջերմության դեպքում՝ ինքնամեկուսանալ:

«Մենք պետք է այս ճգնաժամը դիտարկենք որպես նոր հնարավորություն և կառուցենք նոր երկիր, նոր հարաբերություններ, սրա համար պետք է հաղթահարել առողջապահական խնդիրները »:

Վարչապետը նշեց նաեւ՝ երեկ դեղատներում իրականացված շրջայցից կարելի է արձանագրել, որ  սպիրտի և ալկոգելի պակաս կա: 

«Այսօր Հայաստանում 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում, որի կեսը գնում է ալկոգելի արտադրության։ Մեր հաշվարկները, արտադրության և վաճառքի տվյալները ցույց են տալիս, որ այն փաստը, որ ալկոգել չկա, պայմանավորված է նրանով, որ մեր քաղաքացիների տներում մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված: Ամբողջ ծավալով արտադրությունն աշխատում է»,- ասաց նա: