Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rusastan
A A
Սպորտ

Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետաձգեց բոլոր առաջնությունները

Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն այսօր որոշում է կայացրել մարտի 17-ից մինչև ապրիլի 10-ը դադարեցնել բոլոր այն առաջնությունները, որոնք անցկացնում է ֆեդերացիան: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մինչ այդ որոշում էր կայացվել խաղերն անցկացնել առանց հանդիսականների, սակայն այն դժգոհություն էր առաջացրել ֆուտբոլային ակումբներում:

Հավելենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում արդեն կայացել է 22 տուր: Մրցաշարային աղյուսակը 50 միավորով գլխավորում է «Զենիթը», որը 9 միավորով առաջ է «Լոկոմոտիվից» և «Կրասնոդարից»:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վրազդատ Հարոյանը, կիսապաշտպան Էրիկ Վարդանյանն ու հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: