Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան1
A A
Քաղաքականություն

Ոչ ոք չի նեղանա, եթե պարետն ասի, որ 20 հոգուց ավելի թաղմանը, ծննդյան տոնին կամ հարսանիքին չմասնակցեք․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության արտահերթ նիստին արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ նախագծի քննարկմանն արձանագրեց, որ հուղարկավորությունների հետ կապված խնդիր կա։

«Այստեղ մենք ուրիշ կարգավարում ենք տվել։ Պարետը կարող է որոշել, որ այս քաղաքում ռեստորանները փակվում են, չեն աշխատում, այսինքն՝ պարետը կարող է որոշել, որ ինչ-որ քաղաքներում ռեստորանները աշխատում են»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ տարածքային սահմանափակումը որոշի պարեկը։ «Որովհետև սրա տրամաբնությունն այն է, որ որոշման ընդունումից հետո թաղմանը 20 հոգուց ավել չեն կարող մասնակցել։ Ես սա հասկանում եմ, բայց եթե համաճարակային իրավիճակը զարգանա այն տրամաբանությամբ, որ պետք է այդպես էլ անենք, ոչ ոք չի նեղանա, որ պարետն ասի, գիտեք ինչ, ժողովուրդ ջան, 20 հոգուց ավել թաղման, ծննդյան տոնի, կամ հարսանիքի չմասնակցեք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։