A
A
Ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի Հայաստան – Բուլղարիա հանդիպումները հետաձգվեցին
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման փուլի Բուլղարիայի և Հայաստանի հավաքականների միջև կայանալիք հանդիպումները հետաձգվել են անորոշ ժամկետով: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հանդիպումների պետք է անցկացվեին ապրիլի 8-ին և 14-ին, սակայն աշխարհի բազմաթիվ երկրներում կորոնավիրուսի տարածման պատճառով այդ փուլի խաղերը հետաձգվել են: Խաղերի անցկացման վերջնաժամկետը 2020թ դեկտեմբերն է:
ՀՖՖ մամուլի ծառայությունը նաև հայտնում է, որ հետաձգվել է ապրիլի 16-23-ը Հայաստանում նախատեսված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին պետք է մասնակցեին Հայաստանի Քաթարի, Բելառուսի, Չեռնոգորիայի Մ-15 հավաքականները, Հայաստանի Բելառուսի, Քաթարի և Ղրղզստանի Մ-14 հավաքականները: