Բացել լրահոսը Փակել լրահոսը
tom-hanks-coronavirus-1
A A
Հասարակություն

Թոմ Հենքսի եւ նրա կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Հենքսը հայտնել է, որ ինքն ու իր կինը՝ Ռիտա Ուիլսոնը, վարակվել են կորոնավիրուսով։

Այդ մասին հայտնել է 63-ամյա դերասանը Թվիթերի իր էջում։

Հենքսը կնոջ հետ հիմա Ավստրալիայում է գտնվում։ Նա ասել է, որ իրենք իրենց վատ են զգացել եւ որոշել են կորոնավիրուսի թեստ հանձնել։ Արդյունքները դրական են եղել։

Դերասանը նշել է, որ հետեւորդներին կտեղեկացնի իրենց առողջական վիճակի ընթացքի մասին։