A
A
Հայտնի են վարկանիշային մրցաշարին մասնակցող ազատ ոճային ըմբիշները
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 19-22-ը Բուդապեշտում տեղի կունենա ըմբշամարտի Եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, այդ մրցումներում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կգ Վալոդյա Ֆրանգուլյանը, 74 կգ Հրայր Ալիխանյանը, 86 կգ Հովհաննես Մխիթարյանը, 97 կգ Հաջիմուրադ Գացալովը և 125 կգ Լևան Բերիանիձեն:
Մարտի 10-ից մեր ազատոճայիններն ուսումնամարզական հավաք են անցկացնում «Օլիմպավանում»: