A
A
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալ են նվաճել Ֆինլանդիայում
Աջակցիր «Ա1+»-ինՖինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած բռնցքամարտի GeeBee Boxing Tournament միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է 2 մեդալ: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
63 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Հովհաննիսյանը և 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը զբաղեցրել են մրցանակային 3-րդ տեղը:
Հայ բռնցքամարտիկները հանդես են եկել հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանի և 2-րդ մարզիչ Պավլիկ Ղարսլյանի գլխավորությամբ: