A
A
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբը վաճառվում է
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Սաութհեմփթոնի» սեփականատեր Յաո Ցզիշենը որոշել է վաճառքի հանել ակումբը:
Ինչպես հայտնում է The Times թերթը, չինացի գործարարը ցանկանում է 250 մլն ֆունտ սթեռլինգով վաճառել իրեն պատկանող բաժնետոմսերի 80 տոկոսը: Բանն այն է, որ Յաո Ցզիշենը նույն գումարով երեք տարի առաջ գնել էր ակումբը Կատարինա Լիբհերից, ով ակումբը ժառանգություն էր ստացել իր հորից՝ շվեյցարացի գործարար Մարկուս Լիբհերից:
«Սաութհեմփթոնը» ընթացիկ մրցաշրջանում արդեն երեք գլխավոր մարզիչ է փոխել, սակայն շարունակում է անկայուն ելույթ ունենալ: Թիմը 29 տուրից հետո վաստակել է 34 միավոր և զբաղեցնում է 14-րդ տեղը: Վտանգավոր գոտուց «Սաութհեմփթոնին» բաժանում է 7, իսկ եվրոգավաթային գոտուց՝ 9 միավոր: