Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայաստանում գործում է մանկավաճառության մաֆիա․ փաստաբան (տեսանյութ)

Երեխաների ապօրինի որդեգրումների հետ կապված հարուցված քրեական գործերում առկա են տեղաշարժեր, նշում է փաստաբան Սուսաննա Սարգսյանը՝ շեշտելով՝ գործերից մեկով արտաշիրիմում է արվել, փորձանմուշներ են վերցվել, հիմա սպասում են գենետիկական փորձաքննոթյան արդյունքներին։

Փաստաբանը նշում է՝ իր վարույթում արդեն 4 քրեական գործ է հարուցված, սակայն տուժող դեռևս չի ճանաչվել։ Տուժող կճանաչվեն միայն այն ժամանակ, երբ փորձաքննության արդյունքները կստացվեն, և գնահատականների կտրվեն։

Ասուլիսին ներկա մայրերից Նաիրա Այվազյանը նշում է, որ երբ արտաշիրիմում է արվել, տեսել են երեխային, սակայն նա տարբերվում է իր նորածին երեխայի չափսերից։

«Իմ մեջ կասկած կա, որ կարող է նորից կեղծվեն պատասխանները, քանի որ նախկինում այս գործը մեր գլխավոր դատախազը կարճել և չի բացահայտե, այս պահին նույն արդյունքներին եմ սպասում և համոզված եմ, որ դա իմ երեխան չի»․ասում է Նաիրա Այվազյանը։

Փաստաբանը նշում է, որ Նաիրա Այվազյանի՝ նախկինում կարճված գործով էլ կային քրեական հանգմանքներ, փորձաքննության եզրակացության մեջ, որոնք քննություն կատարելու առիթ են տվել քննիչին, սակայն այդ փաստերի առթիվ քննություն չի կատարվել։

«Այդ հիմքով միջնորդություն է ներկայացվել գլխավոր դատախազին, որ այստեղ առկա են ոչ թե նոր հանգամանքներ, այլ գործի քննության ժամանակ խախտվել է արդարադատության բուն էությունը, այսինքն՝ այն հանգամանքները, որոնք ենթակա էին պարզման, չեն պարզվել, մասնավորապես, որ նորածինն ունեցել է մարմնի այլ չափսեր, սակայն դատաբժշկական փորձաքննության ուղարկվել է լրիվ այլ երեխայի մարմին, և ակնհայտ փաստերի շուրջ ակնհայտ քննություն չի կատարվել»։

Փաստաբանը նշում է, որ եթե  այդ ժամանակ կատարվեր պատշաճ քննություն, կբացահայտվեր, որ այն երեխան, որ տրվելէ Նաիրա Այվազյանին և հուղարկավորվել է, իրենց երեխան չի եղել։

«Այսպիսով՝ նրանք 3 տարի շարունակ դարձել են նախաքննոթյան մարմնի ապօրինի գործողությունների զոհը, և այդ նախաքննությունների նկատմամբ հսկողություն է իրականացրել մեր այսօրվա գլխավոր  դատախազը»։

Փաստաբան Մարատ Կոստանյանը նշում է, որ այսպիսի երևույթի հետ շփվում է արդեն 7 տարի, սակայն նման  գործերը, ցավոք, միայն վերջերս են հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվել։

«Այդ տարիների փաստերը համադրելով՝ հասկացել եմ, որ Հայաստանում գործում է մանկավաճառության մաֆիա, որը Հայաստանը վերածել է վաճառելու համար մանուկներ արտադրող ինկուբատորի։ 7 տարի է՝ բողոքում ենք ամեն տեղ, մի սառը, աներևույթ ձեռք փակում է ճանապարհը, և այդ ձեռքը ՀՀ գլխավոր դատախազությունն է, այնտեղ ընդգրկված է նաև ԱԱԾ-ն, ոստիկանությունը։ Այս տարիներին որևէ օպերատիվ ինֆոմացիա չե՞ն ունեցել, բա ինչո՞ւ չեն ռեալիզացրել այդ ինֆորմացիան»,- նշում է նա։

Փաստաբան Սուսաննա Սարգսյանն ասաց, որ մեկ գործով փորձաքննության եզրակացությունը շուտով, որից հետո կրկին քննարկումներ կլինեն, նաև ավելացրեց, որ դեպքեր են եղել, որ մահացած երեխաների համար 1 մլն դրամի չափով գումարներ են առաջարկվել, գործով ևս քննություն է ընթանում։