Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport haok
A A
Սպորտ

Շնորհավոր ձեր գարնանային տոնը, սիրելի կանայք․ ՀԱՕԿ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

«Սիրելի մայրեր, քույրեր, դուստրեր: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է Ձեզ` կանանց միջազգային տոնի առթիվ: Մարտի ութը գարնանային տոն է և դուք թող միշտ գարուն լինեք ձեր օջախների, ընտանիքների համար:

Հայաստանի մարզական կազմակերպությունների աշխատանքներում մեծ  ավանդ ունեն նաև  գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Նրանք իրենց նպաստն են բերում հայրենական սպորտի զարգացմանը, հաղթանակների կերտմանը և առողջ ու ֆիզիկապես կոփված սերնդի դաստիարակման գործին:

Մեր բազմաթիվ մարզուհիները խոսուն հաղթանակներ են տանում միջազգային հեղինակավոր մրցաշարերում: Նորանոր նվաճումներ ենք մաղթում նաև ընթացիկ մրցաշրջանում, որը կարևորվում է օլիմպիական խաղերով:

Առողջություն ու երջանկություն ենք մաղթում բոլորիդ,  իսկ մարզուհիներին` հաղթանակներ մրցասպարեզներում»: