Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport alashkert
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ԲԽ․ «Գանձասար-Կապանն» ու «Ալաշկերտը» չպարզեցին հաղթողին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր մեկնարկեց 17-րդ տուրը։

Մեկնարկային խաղում մրցաշարի հետնապահ «Գանձասար-Կապանը» սեփական դաշտում ընդունեց երկու առաջատարներից մեկին՝ «Ալաշկերտին»։ Տանտերերը խաղի ընթացքում չնայած երկու անգամ հայտնվեցին հետապնդողի դերում, սակայն երկու դեպքում էլ կարողացան վերականգնել հավասարակշռությունը, ընդ որում 73-րդ րոպեին «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը գրավեց սեփական դարպասը։

Ի վերջո, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2։2։ «Ալաշկերտը» վաստակեց 31 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական՝ մեկ միավորով առաջ անցնելով իրեն հավասար ընթացող «Արարատ-Արմենիայից»։

«Գանձասար-Կապանը» 15 միավորով շարունակում է զբաղեցնել նախավերջին՝ 9-րդ տեղը։