A
A
Ուկրաինացի շախմատիստ զույգին մահացած են հայտնաբերել Մոսկվայում
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինացի 26-ամյա շախմատիստ Ստանիսլավ Բոգդանովիչին և նրա ընկերուհուն՝ 18-ամյա շախմատիստուհի Ալեքսանդրա Վերնիգորին մահացած են հայտնաբերել Մոսկվայի Արևմտյան թաղամասում գտնվող բնակարաններից մեկում: Այդ մասին հայտնել է «112» հեռուստաալիքը:
Նրանց առաջինը հայտնաբերել է Ալեքսանդրա Վերնիգորի հայրը: Սենյակում եղել են մեծ թվով գազով լցված փուչիկներ: Ըստ նախնական տվյալների, զույգը մահացել է հենց դրանցից արտահոսած ազոտային գազի պատճառով:
Հավելենք, որ Ստանիսլավ Բոգդանովիչը վերջերս վիրտուալ շախմատի մրցաշարում Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես էր եկել Ուկրաինայի ընտրանու դեմ: Դա բողոքի լուրջ ալիք էր բարձրացրել ուկրաինացի շախմատասերների շրջանում, որոնք համացանցում տարբեր բնույթի սպառնալիքներ էին հնչեցրել շախմատիստի հասցեին: