Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol
A A
Սպորտ

Այսօր կվերսկսի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը

Ձմեռային դադարից հետո այսօր կվերսկսի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը:

Առաջինը հարաբերությունները կպարզեն Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Նոան»: Կայացած 15 տուրից հետո թիմերը վաստակել են 25 և 24 միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերը:

Երկրորդ խաղում Երևանի «Փյունիկը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում կընդունի «Գանձասար-Կապանին»: Փյունիկցիները 20 միավորով ընթանում են 7-րդ տեղում և շարունակում են պայքարել առաջին վեցյակ մտնելու համար, իսկ կապանյան ակումբը 14 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը և արդեն դուրս է մնացել չեմպիոնական պայքարից:

Տուրի մյուս երկու խաղերը կկայանան մարտի 2-ին: Այդ օրը «Արարատը» կընդունի «Արարատ-Արմենիային», իսկ «Ուրարտուն»՝ «Լոռի ՖԱ»-ին:

Հիշեցնենք, որ «Երևան» ակումբը լուծարվել է և չի մասնակցի առաջնության գարնանային հատվածին: Մնացած երեք խաղերում թիմին կգրանցվի տեխնիկական պարտություն, իսկ նրա մրցակիցներին կշնորհվի տեխնիկական հաղթանակ: Այդպիսով, «Ալաշկերտը», որը պետք է այս տուրում հանդիպեր «Երևանի» հետ, առանց պայքարի հաղթանակ է ստացել և այժմ 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: