Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport evropa liga
A A
Սպորտ

Եվրոպայի լիգա․ Հենրիխ Մխիթարյանի թիմը կմրցի հնգակի գավաթակրի հետ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Այն կատարվեց կույր եղանակով, առանց նախապես որոշված զամբյուղների։ Արդյունքում ձևավորվեցին այսպիսի զույգեր․

«Բաշաքշեհիր» (Թուրքիա) - «Կոպենհագեն» (Դանիա)

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Վուլվերհեմփթոն» (Անգլիա)

«Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բայեր» (Գերմանիա) 

«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)

 «Ինտեր» (Իտալիա) - «Խետաֆե» (Իսպանիա)

«Սևիլյա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)

«Զալցբուրգ» (Ավստրիա)/ «Այնտրախտ» (Գերմանիա) - «Բազել» (Շվեյցարիա)

ԼԱՍԿ (Ավստրիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Այդպիսով, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ «Ռոման», կմրցի այս մրցաշարի ռեկորդակիր՝ հնգակի գավաթակրի հետ։

Առաջին խաղերը կկայանան մարտի 12-ին, առաջինը նշված թիմերի դաշտում։ Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 19-ին։