Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրոպայի լիգա. «Ռոման» ոչ-ոքի խաղաց «Գենտի» հետ և մտավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Հռոմի «Ռոման» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի պատասխան խաղում ոչ-ոքի խաղալով բելգիական «Գենտի» հետ, մտավ հաջորդ փուլ:

Գենտում կայացած հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց տանտերերի կանադացի հարձակվող Ջոնաթան Դեվիդը: Չորս րոպե անց Հենրիխ Մխիթարյանի հաշվենկատ փոխանցումից հետո հոլանդացի Ջաստին Կլույվերտը վերականգնեց հավասարությունը: Մնացած ժամանակում թիմերին չհաջողվեց նոր գոլ խփել:

Այդպիսով, գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 արդյունք: Հաջորդ փուլ մտավ իտալական ակոիմբը, քանի որ մեկ շաբաթ առաջ սեփական կայացած առաջին խաղում հաղթել էր 1:0 հաշվով: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն առանց փոխարինման մասնակցեց ողջ խաղին: