Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sputnik
A A
Սպորտ

Ռուսական սպորտը դեռ չի կարողանում ապահովել ինքնաֆինանսավորումը. Վասիլի Կոնով

SputnikPro միջազգային լրագրողական նախագծի շրջանակում այսօր «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությունում Մոսկվայից ժամանած մարզական լրագրող Վասիլի Կոնովը և լուսանկարիչ Վլադիմիր Պեսնյան հանդիպեցին Հայաստանի մարզական լրագրողների հետ:

Մեր հյուրերը հիմնականում խոսեցին ժամանակակից սպորտային լրագրության զարգացման տենդեցների, առանձնահատկությունների և խնդիրների մասին: Մասնավորապես՝ Վասիլի Կոնովն ասաց, որ գլխավորը լրագրողի մասնագիտացումն է առանձին սպորտաձևում:

«Երբեք ֆուտբոլի մեկնաբանը չի կարող նորմալ լուսաբանել բռնցքամարտ, և հակառակը: Երբ լրագրողը զբաղվում է մի սպորտաձևով, նա ավելի տեղեկացված է լինում, ավելի լավ է ճանաչում մարզիկներին, ավելի խորը գիտի այդ ձեևի խնդիրների մասին և այլն», - ասաց 40 ամյա լրագրողը:

Նա նաև նշեց, որ իրենց խմբագրությունը համագործակցում են Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական որոշ ֆեդերացիաների հետ, ընդ որում անհրաժեշտության դեպքում կարող են քննադատել այդ կազմակերպությունների այս կամ այն ղեկավարին, եթե նա թերանում է իր աշխատանքում:

«Ա1+»-ի այն հարցին, որն է ռուսական սպորտի ներկայիս խնդիրը դոպինգից հետո, Վասիլի Կոնովը բավականին անսպասելի պատասխան տվեց՝ փողը:

«Մեր մոտ այն մարզական ֆեդերացիաները և ակումբները, որոնք ունեն խոշոր հովանավորներ կամ ֆինանսավորվում են մեծահարուստների կողմից, ոչ մի խնդիր չեն ունենում, իսկ ահա մնացածը մի կերպ պահպանում են իրենց գոյությունը: Ավաղ, մեր սպորտ դեռևս չի կարողանում ապահովել ինքնաֆինանսավորումը», - եզրակացրեց նա:

Վլադիմիր Պեսնյան նախ համառոտ ներկայացրեց մարզական լուսանկարչության պատմությունը, ապա խոսեց դրա ներկայիս առանձնահատկությունների և խնդիրների մասին: Նա ասաց, որ այսօր տեխնիկան շատերին է հնարավորություն տալիս զբաղվել մարզական լուսանկարչությամբ, սակայն նրանցից ոչ բոլորն են դառնում պրոֆեսիոնալ, քանի որ այն պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություններ: