Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահագն Վերմիշյան3
A A
Պաշտոնական

Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կառավարության նիստին քվեարկության դրվեց եւ ընդունվեց չզեկուցվող հարցերի փաթեթը։

Չզեկուցվող հարցերում ընդգրկված էր նաև Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին հարցը։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում խուզարկություն էր տեղի ունեցել։

Փետրվարի 8-ին հայտնի էր դարձել, որ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի որոշմամբ կալանավորվել է։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության` Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը:

Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։