Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Տանում են համակարգիչ և փաստաթղթեր․ մանրամասներ՝ Վերմիշյանի աշխատասենյակի խուզարկությունից (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում խուզարկություն է տեղի ունեցել, վերջինիս տարել են։

Խուզարկության ավարտից հետո ԱԱԾ աշխատակից Վաղարշակ Ղարզարյանը տեղեկացրեց, որ Վերմիշյանինն բերման չեն ենթարկել, նա ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ գնացել է շենքից։

«Ա1+»-ի ճշտող հարցին, թե ԱԱ՞Ծ է գնացել, Ղազարյանը չհստակեցրեց, նշեց, որ Վերմիշյանի աշխատասենյակից տանում են համակարգիչ և փաստաթղթեր, մնացած մանրամասների վերաբերյալ ԱԱԾ-ն հաղորդագրություն կտարածի։ Թե ինչ գործի շրջանակներում է խուզարկությունը, Ղազարյանը չհստակեցրեց։