Բացել լրահոսը Փակել լրահոսը
2-3
A A
Քաղաքականություն Հասարակություն

«ԱԱԾ-ն կարճատեւ գործողություն է իրականացնում»․ անհայտ անձինք տարել են Վահագն Վերմիշյանին (տեսանյութ)

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում այսօր խուզարկություն է տեղի ունեցել, ինչից հետո Վերմիշյանին անհայտ անձինք տարել են։

Վերմիշյանի աշխատասենյակի մոտ անձը՝ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ, ով չցանկացավ ներկայանալ, լրագրողներին տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն իրականացրել է կարճատեւ գործողություն, որի մասին հավելյալ տեղեկատվություն կտրվի։

Քաղաքաշինության կոմիտեի մամուլի խոսնակ Ջեմմա Համբարձումյանն էլ նշեց, որ չի ճանաչում տվյալ անձին։ Խոսնակը այլ տեղեկատվություն չհաղորդեց։

Նշենք, որ Վերմիշյանի աշխատասենյակի մոտ նկատվում է որոշակի շարժ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Hraparak.am-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ խուզարկել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահի աշխատասենյակը և նրան բերման են ենթարկել։