Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport borba arsen
A A
Սպորտ

Արսեն Ջուլֆալակյանը վախենում է, որ թիմակիցները կարող են վնաս հասցնել իրեն (տեսանյութ)

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը անարդարացի է համարում սպորտաձևի մարզչական խորհրդի որոշումը, ըստ որի՝ 2020 թվականի օլիմպիական խաղերում 77 կգ քաշային կարգում Հայաստանից հանդես է գալու Կարապետ Չալյանը։

«Ես և Լևոն Ջուլֆալակյանն անցած տարվա սեպտեմբերին հանդիպել էինք ՀԱՕԿ-ի և ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահների հետ, որի ժամանակ պայմանավորվել էինք, որ այդ քաշային կարգում օլիմպիական խաղերի մասնակիցը պետք է որոշվի այս տարվա գարնանը նախատեսված մրցաշարերից մեկում։ Սակայն դեկտեմբերի 24-ին, երբ ես հավաք էի անցկացնում ԱՄՆ-ում, մարզչական խորհուրդը տեղեկացրեց, որ օլիմպիական ուղեգրի հարցը որոշվելու է այս տարվա հունվարին Նիսում կայանալիք մրցաշարում։ Ես չեմ մասնակցել դրան, քանի որ նախապես ծրագրավորել էի մասնակցել Դանիայի մրցաշարին։

Ես և իմ հայրը, ով 20 տարի շարունակ գլխավորել է Հայաստանի հավաքականը, ընդամենը պահանջում ենք կազմակերպել ևս մեկ ստուգատես իմ և Կարապետ Չալյանի մասնակցությամբ։ Ով հաղթող դուրս կգա դրանում, նա էլ թող գնա Օլիմպիադա», - այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցում Հայաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքներին, Արսեն Ջուլֆալակյանն ասաց․

«Հավաքականի որոշ մարզիկների հետ, որոնց թիվը չի հասնում երեք-չորս հոգու, իմ ֆիզիկական ներկայությունն անհամատեղելի է։ Ես որոշ վտանգներ եմ տեսնում՝ վնասվածքի, սննդի և վիտամինների անվտանգության, պարզապես հոգեբանական իմ վիճակի հարցում։ Ես ստիպված եմ բացակայում հավաքներից։ Արդյունքում, ես հայտնվել եմ անհավասար պայմաններում, բայց չեմ դժգոհում դրանից», - ասաց Արսեն Ջուլֆալակյանը։

Ասուլիսին մասնակցում էր նաեւ Լևոն Ջուլֆալակյանը, ով ասաց, որ իրենք մինչև օգոստոսի 1-ը պայքարելու են այդ հարցի համար, և եթե այդ պայքարը երկարի, ապա դա ցավալի կլինի հենց մարզիկների համար։

Մանրամասն՝ տեսանյութում։