Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից կիրառվող սպառնալիքներին Ելույթ ՄԱԿ ում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին Շնորհակալություն տիկին նախագահող, Շատ ուրախ եմ վերստին հանդես գալ Մարդու իրավունքների խորհրդում՝ այս անգամ ներկայացնելով մի երկիր, որն այժմ հանդիսանում է այս հարգարժան մարմնի լիիրավ անդամ։ ՄԱԿ-ի 75-ամյակին ընդառաջ մենք խորապես հավատացած ենք, որ վերջինիս առաքելությունը պետք է վերընդգծվի և ամրապնդվի։ ՄԱԿ երեք հիմնասյուները կարևոր են և սատարում են միմյանց։ Մենք ընդգծում ենք մարդու իրավունքների կենտրոնական դերակատարությունը, որն ազատության և քաղաքացիական անսահմանափակ մասնակցության արժեքները հարգող յուրաքանչյուր հասարակությունում կարող է վեր հանել մարդկային տաղանդը և կարողությունը՝ ի շահ անհատի և ընդհանուր բարիքի։ Մենք նաև կիսում ենք գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մտահոգությունը, որ մարդու իրավունքները վտանգված են: Անդրադառնալով գլոբալ մակարդակով նրա կողմից հնչեցված սթափվելու կոչին՝ Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում գլխավոր քարտուղարի Գործողությունների կոչին և սահմանված յոթ նպատակային ոլորտներին: Շարունակություն https://a1plus.am/hy/article/360673