Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hradzig
A A
Սպորտ

Հայաստանի հրաձգուհիները՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Լեհաստանի Վրոզլավ քաղաքում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր առաջին մեդալն է նվաճել:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, կանանց նորմալ վազք 30+30 անհատական առաջնությունում Գոհար Հարությունյանը գրավել է 7-րդ (549 միավոր), Լիլիթ Մկրտչյանը՝ 8-րդ (546), իսկ Արուսյակ Գրիգորյանը՝ 10-րդ տեղը (542 միավոր): Թիմային պայքարում մեր հրաձգուհիները զբաղեցրել են 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալների:

Տղամարդկանց նույն մրցումներում Հովհաննես Մարգարյանը 564 միավորով գրավել է 12-րդ տեղը:

Վաղը կրակակետ դուրս կգան պատանի հրաձիգները: