Բացել լրահոսը Փակել լրահոսը
mub_io
A A
Քաղաքականություն

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքը

91 տարեկանում կյանքից հեռացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը։ Նա ղեկավարել է Եգիպտոսը 1981-ից մինչեւ 2011 թվականները։ 

Հունվարի վերջին Մուբարաքը ստամոքսի ուռուցքի հեռացման վիրահատություն էր տարել, նա հիվանդանոցում էր։ 

Հիշեցնենք, որ Մուբարաքին մեղադրանք էր առաջադրվել 2011-ին ցուցարարների ուղղությամբ կրակելու հրաման տալու համար, 2012թ. նրան ցմահ ազատազրկման են դատապարտել, սակայն 2017թ. մարտին դատարանը նրան արդարացրել էր, և Մուբարաքն ազատ էր արձակվել: