Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանի խայտառակությունն է, որ 2 նախագահի վերաբերյալ այսօր կան գործեր․ Շարմազանով (տեսանյութ)

Մինչ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը, դատարանի առաջ են հավաքվել Սերժ Սարգսյանի համակիրները և ՀՀԿ անդամնները՝ աջակցելու նրան։

«Ես եկել եմ այստեղ աջակցելու իմ նախագահին, Արցախի հերոսին ու թուրքին ծնկի բերած մեր հերոսին, որը հաղթանակած է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ սա Հայաստանի խայտառակությունն է, երբ 2 հաղթանակած նախագահների վերաբերյալ կան հարուցված քրեական գործեր։

Մանրամասները՝ տեսանյութում։