Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի նախկին նախագահ, վիրաբույժ Արա Բաբլոյանի և Աժ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավաբան Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են։ Այս մասին «Ա1+»-ը տեղեկացավ ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։
Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 314-րդ հոդվածի 1-ին մասերով (Պաշտոնեական կեղծիքը, 1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):
Բաբայանին առաջադրաված մեղադրանքը հետևյալն է․ ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասերով:
«Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար»,- նշված է ՀՔԾ մամուլի խոսնակի պատասխանի մեջ: