Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess iran
A A
Սպորտ

Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը 3-րդ տեղը գրավեց «Կասպիայի գավաթում»

Հայաստանի շախմատիստ Գևորգ Հարությունյանը Իրանի Ռաշտ քաղաքում կայացած շախմատի «Կասպիայի գավաթի» խաղարկությունում 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, բաժանեց 3-10-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով մեր գորսմասյտերն ի վերջո զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: 

Մրցաշարի հաղթող դարձավ ադրբեջանցի Միստրադին Իսկանդարնովը, որը վաստակեց 8 միավոր:

Մեր երեք շախմատիստներ՝ միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը և գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, վաստակեցին 6-ական միավորով և համապատասխանաբար գրավեցին 17-րդ, 19-րդ և 20–րդ տեղերը: 21-ամյա Սիրանուշը մրցաշարում կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց ու նաև 27 կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշը: 14-ամյա շախմատիստուհի Աստղիկ Հակոբյանը 5 միավորով մրցաշարն ավարտեց 68–րդ տեղում, 19-ամյա Մարիամ Ավետիսյանը գրավեց 88–րդ տեղը՝ 4,5 միավոր: